Գուտերեշը ժամանել է Կազան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, հայտնում է Թաթարստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

BRICS-ի գագաթնաժողովին Գուտերեշի մասնակցության մասին տեղեկությունը հայտնվեց հոկտեմբերի սկզբին, սակայն պաշտոնապես հաստատվեց միայն նախօրեին։

Գուտերեշի ներկայացուցիչ Ֆարհան Հաքն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կվերահաստատի «Ուկրաինայի հարցում իր հայտնի դիրքորոշումը»՝ շեշտելով՝ ճգնաժամը պետք է լուծել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրություն և բանաձևերի հիման վրա։

Գուտերեշը բազմիցս քննադատել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում՝ պնդելով, որ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը «վտանգավոր նախադեպ» է ստեղծում աշխարհի համար։

Գուտերեշն, ըստ Հաքի, «կշարունակի ջանքերը» Սև ծովում անվտանգ նավարկությունը վերականգնելու ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031