Իսրայելի անվտանգության կաբինետն Իրանին պատասխանելու վերաբերյալ որոշում կկայացնի. CNN

Իսրայելի անվտանգության կաբինետը հոկտեմբերի 10-ին նիստ կգումարի, որի ընթացքում որոշում կկայացնի Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակմանը պատասխանելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իսրայելցի իր աղբյուրին:

Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալատն ասել էր, որ Իրանի դեմ պատասխան գործողությունները կլինեն «հզոր, ճշգրիտ և անսպասելի»:

Սպիտակ տունը, իր հերթին, մանրամասներ չի հայտնել Իրանին Իսրայելի ծրագրված պատասխանի վերաբերյալ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը 30 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուի հետ:

Հիշեցնենք՝ Իրանը հոկտեմբերի 1-ին Իսրայելի ուղղությամբ 181 բալիստիկ հրթիռ էր արձակել՝ թիրախավորելով ռազմական օբյեկտները:

Իսրայելը հայտարարել էր, որ թեև հարձակումը «ագրեսիվ էր, բայց ձախողված, քանի որ հրթիռները ճշգրիտ չեն խոցել թիրախները»:

Միևնույն ժամանակ Իրանը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ՝ ապացուցելով, որ իր հարվածից իսրայելական ավիաբազաները վնասներ են կրել:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930