ԵՄ նախարարները համաձայնության են եկել Նավալնիի մահվան կապակցությամբ պատժամիջոցների հարցում

ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար պատասխանատու անձանց ու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում, հայտարարել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Պատժամիջոցների տակ կհայտնվեն մոտ 30 ֆիզիկական և իրավաբանական անձինք, թե կոնկրետ ովքեր, դեռ չի հաղորդվում։

Փետրվարին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութի ղեկավարության նկատմամբ։ Հենց այս բանտում է մածացել Նավալնին։ Այսպիսիով Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որ ի պատասխան Նավալնիի մահվան պատժամիջոցներ սահմանեց։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Նավալնիի մահը «սպանություն» է որակված, որի համար «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Մարիա Պևչիխովն էլ պնդել էր, որ Նավալնիին բանտում սպանել են Բեռլինում սպանության համար պատիժը կրող ռուս լրտես Վադիմ Կրասիկովի հետ փոխանակումը կանխելու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930