«Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում ըստ նախնական տեղեկությունների, «Արմենիա» բժշկական կենտրոնից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները։

Ինչպես հայտնել էինք, փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Դեպքի հետևանքով նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր: Մեկը մահացել է։

Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ կա 10 տուժած։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728