Իրանը հայտնել է, որ բանակցություններից հետո Օմանը մի քանի ամերիկյան ուղերձ է փոխանցել

Օմանի իշխանությունները անուղղակի բանակցությունների առաջին փուլից հետո իրանական կողմին մի քանի ամերիկյան ուղերձ են փոխանցել: Ուղերձների մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Մենք ամերիկացիներին որևէ նամակ չենք ուղարկել, բայց Օմանի մեր ընկերները մեզ մի քանի ամերիկյան ուղերձ են փոխանցել, որոնք մենք կքննարկենք Թեհրանում», — ասել է Լարիջանին Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում՝ Օման և Կատար այցի հետո։

Փետրվարի 6-ին Օմանում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ Ավելի վաղ Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է իսլամական հանրապետության դեմ ուժի կիրառման հարցը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728