Սիրիայի և ՌԴ նախագահները չորեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի օրը կայցելի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է «Սիրիա» հեռուստաընկերությունը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի օրը կայցելի Մոսկվա և կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ», — նշվում է հաղորդագրության մեջ։

Սիրիայի առաջնորդը վերջին անգամ Մոսկվա էր այցելել հոկտեմբերի կեսերին։ Այդ ժամանակ Պուտինը և ալ-Շարաան քննարկել էին երկկողմ հարաբերությունները։ Հանդիպումը Ռուսաստանի և Սիրիայի միջև առաջին բարձր մակարդակի շփումն էր Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից ի վեր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031