Միխայել Շումախերը այլևս անկողնային հիվանդ չէ

2013 թվականին պրոֆեսիոնալ մրցարշավից հեռանալուց հետո, Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք 1 ստացել ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս։ Նա երկար ժամանակ անկողնային հիվանդ էր և միացված էր արհեստական ​​շնչառության սարքին։

Daily Mail-ի աղբյուրները հաղորդում են, որ Շումախերն այժմ անվասայլակով է տեղաշարժվում՝ բուժքրոջ և թերապևտի օգնությամբ։ Նա բնակվում է Մայորկայի լեռնաշղթայում գտնվող իր առանձնատանը։

57-ամյա Շումախերը յոթ անգամ դարձել է Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն և համարվում է պատմության լավագույն մրցարշավորդներից մեկը։ Գերմանացին երկրորդն է հաղթանակների (91), պատվո հարթակների (155) և առաջնային դիրքերի (68) քանակով՝ զիջելով միայն բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031