Սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը դադարեցված է. Սուրեն Պապիկյան

2019 թվականից սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը չի գործում։ ՊՆ-ն փորձում է լուծել միայն հերթագրվածների խնդիրները։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով քաղաքացու հարցին։
«Միակ լուծումը, որ կարող է առաջարկել ՊՆ-ը, կրկին վերադառնալ ԶՈւ, հնարավորություն ունենալ օգտվել մեկ այլ ծրագրից՝ զինծառայողներին հիպոտեկային արտոնյալ ծրագրից», -ասաց Պապիկյանը։
Նախարարը հայտարարել է, որ պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված որոշակի զորամասերում՝ պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031