Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ բանակցություններն առաջ են ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Չինաստանի հետ բանակցությունները առաջ են ընթանում, և նա ակնկալում է, որ երկու կողմերն էլ կհասնեն առևտրային արդար համաձայնագրի, հաղորդում է Reuters-ը։

«Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Մենք լավ ենք գործում Չինաստանի հետ,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։ -Ըստ իս՝ ամեն ինչ շատ լավ կընթանա։ Մենք շարժվում ենք ժամանակին համընթաց, և կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031