Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել քաղաքացիներին

Հուլիսի 20-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացի (դեռահաս) հեծանվանավակով ափից մոտ 800 մ հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներին։

Հուլիսի 20-ին, ժամը 15։50-ին քաղաքացին դիմել է Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներին առ այն, որ երկու քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն վերադարձել (մոտ 30 րոպե)․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարները հայտնաբերել և ափ են դուրս բերել հեծանվանավակը և երկու քաղաքացու։

Հուլիսի 20-ին, ժամը 18։55-ի սահմաններում Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 1․5 կմ հեռավորության վրա քաղաքացին մոտորանավակով երկար ժամանակ է չի շարժվում։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացուն և մոտորանավակը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031