Դավիթ Ղազինյանը ձև չունի ՀԷՑ–ում մնալու իր պաշտոնում. Ռոմանոս Պետրոսյան

Ամենայն հարգանքով խոշոր գործարարներին, սեփականատերերին, որոնց սեփականության իրավունքը մեր երկրում որպես իրավական պետություն, երաշխավորված է նաեւ սահմանադրությամբ, բայց նույն սեփականատերերը, մասնավորապես, ծառայությունների ոլորտում բնական մենաշնորհ ունեցող էլեկտրաբաշխիչ ցանցերի գործոնեություն ծավալող ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները այդ թվում նաեւ ՀԾԿՀ–ն, որը սահմանադրական մարմին է, գործադիրի մաս չէ, կարող է միջամտություններ անել և կանխարգելիչ միջոցառումներ անել տվյալ մարմնում։ Դա լիցնեզիայի պահանջներից մեկն է եղել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 21–ին, ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա ինքը մտնելու է ուրիշի սեփական տարածք, որի սեփականատերը կալանավորված է, արդյոք իր քայլն օրինական է։

«Եվ ահա այդ լիցենզիայի պահանջի կատարում է նաև իրականացվում այս պահին, որևէ արտառոց բան չկա դրանում։ Ես վստահ եմ, որ խոշոր գործարարը ինքն էլ տեղյակ է այս գործընթացներից։ Իմ գործողությունները բխում են բացառապես ոլորտը կարգավորող օրենքներից»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն ավելի վաղ ասել էր, որ «մենք մեր ձևերով կմնանք», Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև հենց այս վիճակին հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ հիմա հիշեցին այդ մասին, նա նշեց. «Միգուցե ձե՞զ հարցնենք՝ երբ ում հիշենք։

Ձեզ պատասխանատու կերպով ասում եմ՝ գործընթացն սկսել է դեռևս ամիսներ առաջ, գրեթե մեկ տարի առաջ Ազգային ժողովում լսումներով, որի հետևանքով երկու բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։ Խնդրում եմ չմոռանաք, այս գործընթացի սկիզբը դրվել է դրանով։ ՀԾԿՀ նախորդ նախագահը երկրորդ շրջանի պաշտոնավարման հենց սկզբից լքել է իր պաշտոնը, ինչպես նաև մոտ ութ-ինը ամիս առաջ պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵՆ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Գործընթացները դրանով են սկսվել և գործընթացները բնականաբար ինստիտուցիոնալ հարթակներում մինչև մայիս վարչապետի հայտնի հանձնարարականը գործադիրի լիազոր մարմնի ղեկավարին, ՏԿԵՆ նախարարին՝ ոլորտում շեշտակի փոփոխություններ (05:00) անհրաժեշտության մասին, առհասարակ, քաղաքական որևէ մեսիջ չէր հնչում։ Կարծես թե սեփականատերերը այդ ամբողջ գործընթացի կուլմինացիան, վերջնարդյունքը կանխազգալով, պրոցեսը տարան քաղաքական դաշտ։ Խնդրում եմ այս գործընթացը որևէ կերպ չքաղաքականացնել, որովհետև դա քննադատության չի դիմանում»։

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ ընդգծեց. «Ինքը հիմա ի պաշտոնե իմ ենթական է։ Ժամանակավոր պաշտոնակատարի իր լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը ժամը 18:00, երբ ծանոցումը ստացել են և իր հայտնի մամուլի ասուլիսը ինքը արդեն տվել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն, բայց հանդես էր գալիս, կարծես թե, ժամանակավոր պաշտոնակատար, բայց ինքը այդ պահին այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէր»։

Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին, Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Նույնը նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:

ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031