Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

• արտադրամասի պանրի հասունացման հատվածի նախագծումն ու կառուցվածքը չի բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը,

• արտադրամասը չի ունեցել վերջնական արտադրանքի փաթեթավորման առաձին հատված,

• առաստաղները, հատակը, պատերը, դռները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

• պանրի հասունացման տարածքում առկա են եղել կեղտի կուտակման վտանգ և մասնիկները թափվելու հնարավորություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728