Ռուսաստանի Սենատում համարում են, որ ՌԴ քաղաքացիների համար Ադրբեջանում գտնվելը վտանգավոր է

Ռուսաստանցի սենատոր Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ «ներկայում» Ռուսաստանի քաղաքացիների համար Ադրբեջանում գտնվելը անվտանգ չէ։

«Փոխարենը Ռուսաստանն անվտանգ երկիր է Ադրբեջանի քաղաքացիների համար։ Մենք տարբեր ենք», — գրել է նա իր թելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածությունը սկսվեց Եկատերինբուրգում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալությունից հետո, որոնք մեղադրվում էին մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ։ Նրանցից երկուսը զոհվել են ռմբակոծության հետևանքով։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները միմյանց դեմ բողոք են հայտնել և բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին։

Բաքվում ձերբակալվել են ռուսական «Sputnik Азербайджан»-ի և Ruptly լրատվամիջոցների լրագրողները։

Բացի դրանից, Ադրբեջանում գտնվող ռուսները սկսել են հաղորդել իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031