Երևանի ավագանին օրակարգից հանեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցը

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ հունիսի 24–ի նիստում որոշեց օրակարգից հանել «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ հարցը։

Նշենք, որ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։

Բանն այն է, որ Արտակ Գալստյանը ավագանու որեւէ նիստի չի մասնակցել, քանի որ սկզբում կալանքի տակ է, իսկ այժմ տնային կալանքի տակ։ «Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանն առաջարկեց հարցը հնել օրակարգից, քանի որ ավագանու իրավական հանձնաժողովը նախօրեին բացասական եզրակացություն է տվել հարցին։

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ ՔՊ–ն կողմ կքվեարկի հարցն օրակարգից հանելու առաջարկին։

Արտակ Գալստյանի հարց օրակարգից հանելու որոշումն ընդունվեց քվեարկությամբ՝ 38 կողմ, 6 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031