Երևանում դեղատան մոտ պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ

Հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բուժօգնություն է ցուցաբերել պայթյունի հետևանքով տուժած «Hyundai Elantra»-ի վարորդին և նրա ուղևորին:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհի բռնկումով պայթյունը տեղի է ունեցել նշված ռուսական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդին և ուղևորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, նրա հետ եղած ուղևորի և վնասներ կրած «Նատալի Ֆարմ» դեղատան սեփականատիրոջ ինքնությունը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30