Միայն Կիրանց գյուղում այսօր 55 նոր բնակելի տուն է կառուցվում. ոչ ոք դուրս չի եկել գյուղից. Տավուշի մարզպետ

Տավուշում կրակոցներ վերջին անգամ եղել են մոտ մեկ ամիս առաջ, Բերդի տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«Անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված որեւէ կետի։ Հիմա հանգսիտ վիճակ է»,–ասաց նա։

Խոսելով սահմանազատման գտործընթացից, մարզպետը նշե. «Իմ ունեցած տեղեկատվությամբ սահմանազատման գործընթացի առումով որեւէ պրոցես չկա այս պահին»։

Հարցին՝ Կիրանցի պատն ինչո՞ւ ճաքեց, նա պատասխանեց. «Այդ պրոցեսներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում և պարզ է, որ դա իր հետեւանքներն ունենալու էր։ Չեմ կարծում, որ դա մեծ աղետ է, վերականգնվող բան է։ Կիրանցի պատը 130 մետր է, այն ժողովրդի պահանջով է եղել եւ ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել։ Այնտեղ լիցք արված մեծ ծավալի հողային աշխատանքներ են իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը լուծվող հարց է»։ Մարզպետի խոսքով, դա սահմանի ամենաանվտանգ հատվածն է։

«Բոլորդ ականատես եք, որ այդ հատվածում որեւէ պրոցես չկա 2024–ից սկսած։ Իհարկե, սահմանազատման գործընթացի սկզբում կար որոշակի անհանգստություն, որը նաև ուղղորդված էր որոշակի քաղաքական շրջանակների կողմից։ Ես շաբաթ օրն եմ այցելել Կիրանց, հաճախ եմ այցելում, ժողովրդի մոտ որեւէ անհանգստություն չկա»,–ասաց Հայկ Ղալումյանը։

Նա հայտարարեց, որ Կիրանց գյուղից այսօր ոչ մի մարդ դուրս չի եկել. «Կիրանցում այսօր 16 մլն սահմանամերձ բնկարանաշինության ծրագրով 55 նոր բնակելի տուն է կառուցվում, միայն Կիրանցում»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30