Ճամբարակում փրկարարները փլուզված շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի

Ճամբարակում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյուն–փլուզման վայրից փրկարարները փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի, հաղորդում է SHamshyan.com–ը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 1 զոհ։

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են Փրկարար ծառայությունից։

Ըստ տեղեկությունների՝ առնվազն 4 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ ԱՆ-ն տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30