Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Զ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Զ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Անուշ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ «Toyota»-ն հաշվառված է Մարտունու շտապօգնության հաշվեկշռում և վիրավորներից մեկն էլ բուժքույրն է, ում Գավառի հիվանդանոցից տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ վարորդին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30