Այսօր մենք ականատես ենք լինում մի վտանգավոր երևույթի: Իշխանության պետական ողջ քարոզչական ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչ արվել է պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը: Այս մասին Աժ ճեպազրույցում ասաց «Հայսատան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Իշխանության հիմնական նպատակն ու թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական ու մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ»,-ասաց Օհանյանը:
Լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմը նորից կրակում է, անգամ տների տանիքներ էին վնասվել, հայկական կողմը չի արձագանքում, նախ այս որոշումը ինչպես է կարծում ճիշտ է թե ոչ, մինչև երբ կարելի է համբերել, և իր կարծիքով հայ-ադրբեջանական բանակցությունները հիմա ո՞ր կետին են հասել՝ պատասխանեց. «Նախ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին, կարելի է ասել, նաև լարված է և արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից, և բացի դրանից, նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում: Դա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը և հատկապես պաշտպանության նախարարությունը և պատասխանները պետք է համարժեք լինեն։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ, համարժեք պատասխաններ էր տալիս, բայց Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է՝ սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել, ինչու չէ, նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն և նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում և նաև այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ», -ասաց Օհանյանը:
Օհանյանի խոսքով՝ այսօր խորությամբ մենք չենք տիրապետում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստի ներքո, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ ճնշումների հռետորաբանությունը չի պակասում, անընդհատ նոր պարտադրանքներ են, անընդհատ նոր ցանկություններ են իրենք ներկայացնում, բայց այն, ինչ որ նաև տեսանելի է, որը որ տիրում է Բաքվում շինծու դատավարությամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նաև մնացած գերիների նկատմամբ, Ադրբեջանը փորձում է իրենց ունեցած ձեռքի տակ տեղեկությունների շրջանակներում հիմք ստեղծել, ոչ թե դատապարտել ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաև հայկական կողմին։
«Այսինքն, այսօր մենք այդ հարաբերություններում հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործ կողմը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է մեղադրողի դերում և փորձում է մեղադրող կողմին, այսինքն հայկական կողմին դարձնել մեղադրյալ, ճնշումները շարունակել, և մենք գտնվում ենք պարզ մի դատավարության շրջանակներում, որտեղ որ հայկական կողմը նույնիսկ պատշաճ չունի, որովհետև դեմ առ դեմ է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, իսկ նրանք ինչ ցանկություններ ուզում են, պարտադրանքների ներքո իրականացնում են», -ասաց Օհանյանը: