Նախիջևանի հարվածներից հետո կրկին ակտիվացել են սյունիքագուժները. Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարտի 5-ին Նախիջևանի տարածքում ընկած հրթիռին և դրան հաջորդած քննարկումներին:

«Նախիջևանի հարվածներից հետո կրկին ակտիվացան սյունիքագուժները։

Մեկը գրում ա՝ արդեն հարվածում են Սյունիքին, մյուսը՝ հաստատ կմտնեն Սյունիք, մի ծակ պրոֆեսոր՝ բա որ Իրան-Ադրբեջան պատերազմ սկսի, թուրքերը պետք ա Սյունիքով գնան Ադրբեջանին օգնելու, ուրեմն Սյունիքը թուրքերը կվերցնեն, Խաչիկյանը բոլորից առաջ էր Սյունիքը հանձնել։

Ինչո՞ւ են էս մարդիկ էսքան ուզում, որ Սյունիքին մի բան լինի։ Իշխանափոխության հնարավորությունը նրանց համար ավելի կարևոր ա, քան Հայաստանի ռազմավարական մասի կորուստը։

Սարսափելի տխուր ա, բայց փաստ ա»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930