Իսրայելը ոչնչացրել է Իրանի ՀՕՊ համակարգերի 80%-ը. ՑԱԽԱԼ

Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հինգշաբթի հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկաիսրայելական շարունակվող արշավի ընթացքում ոչնչացվել է Իրանի բալիստիկ հրթիռների արձակման կայանների ավելի քան 60%-ը և ՀՕՊ համակարգերի 80%-ը, հաղորդում է AFP-ն։

«Մենք չեզոքացրել և ոչնչացրել ենք Իրանի բալիստիկ հրթիռների արձակման կայանների ավելի քան 60%-ը»,- ասել է Զամիրը հեռուստատեսային հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ Իսրայելը նաև ոչնչացրել է Իրանի ՀՕՊ համակարգերի 80%-ը և «գրեթե լիակատար օդային գերազանցության է հասել Իրանի նկատմամբ»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930