Ըստ նրա՝ Մալինը պաշտոնը կստանձնի այս տարվա մարտի 31-ին։
«Այժմյան նախարար Քրիստի Նոեմը, որը լավ է ծառայել մեզ և բազմաթիվ ու տպավորիչ արդյունքների է հասել (հատկապես սահմանին), կնշանակվի Արևմտյան կիսագնդի մեր նոր անվտանգության նախաձեռնության՝ «Ամերիկաների վահան»-ի հատուկ դեսպանորդ, որի մասին մենք հայտարարում ենք շաբաթ օրը Դորալում, Ֆլորիդա։ Ես շնորհակալություն եմ հայտնում Քրիստիին ներքին անվտանգությանը մատուցած իր ծառայության համար»,- գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը նաև ընդգծել է նոր նախարարի վաստակը։
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 10 տարի և Սենատում՝ երեք տարի ծառայելուց հետո, Մարքուեյնը հսկայական աշխատանք է կատարել՝ ներկայացնելով Օկլահոմայի մեծ ժողովրդին, որտեղ ես հաղթել եմ 77 շրջաններից բոլոր 77-ում՝ 2016, 2020 և 2024 թվականներին։ MAGA մարտիկ և նախկին անպարտելի պրոֆեսիոնալ MMA մարտիկ Մարքուեյնն իսկապես լավ ընդհանուր լեզու է գտնում մարդկանց հետ և գիտի, թե ինչ իմաստություն և քաջություն է պահանջվում մեր «Ամերիկան առաջին հերթին» օրակարգն առաջ մղելու համար։ Որպես Սենատում միակ բնիկ ամերիկացին, Մարքուեյնը մեր անհավատալի ցեղային համայնքների ֆանտաստիկ պաշտպան է։ Մարքուեյնն անխոնջ կաշխատի մեր սահմանները պաշտպանելու, մեր երկիր ներգաղթյալների, մարդասպանների և այլ հանցագործների անօրինական մուտքը կանխելու, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը դադարեցնելու և Ամերիկան կրկին ԱՆՎՏԱՆԳ դարձնելու համար։ Մարքուեյնը կլինի Հայրենիքի անվտանգության ականավոր նախարար»,- հավելել է Թրամփը։






































