ԱՄՆ նախագահը ազդարարել է «Ամերիկան փրկելու մասին օրենքը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարեց «Ամերիկան փրկելու մասին օրենքը»:

Նա նշել է, որ ըստ այդ օրենքի՝ երկրի բոլոր ընտրողները պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնեն։

Բացի դրանից, Թրամփը նշել է, որ բոլոր ընտրողները քվեարկելիս պետք է անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնեն։

ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև, որ ըստ «Ամերիկան փրկելու մասին օրենքի»՝ քվեաթերթիկները չեն ուղարկվի փոստով, բացառությամբ հիվանդության, հաշմանդամության, զինվորական ծառայության կամ ճանապարհորդության դեպքերի։

Նա նշել է, որըստ նոր օրենքի՝ «կանանց մարզաձևերում տղամարդիկ չեն լինելու»։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ նոր օրենքում նշված կլինի. «Տրանսգենդեր երեխաների վրա առանց ծնողների գրավոր համաձայնության խեղման ոչ մի վիրահատություն չի արվելու»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031