Հունիսի 7-ին Փաշինյանին ուղարկելու ենք երկարատև և անվերադարձ հանգստի, Հայաստանին պետք է նոր առաջնորդ. Գառնիկ Դավթյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, վախենում է այն պահից, երբ Հայաստանի քաղաքացիները վերջնականապես կմերժեն թույլ և ձախողված կառավարումը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը:

«Նա մոռացել է, թե ինչ է ժողովրդավարությունը, բայց ոչինչ, ժողովուրդը դա նրան կհիշեցնի: Այսօր Հայաստանում բոլորը հասկանում են մի պարզ բան, այս իշխանությունները սպառել են իրենց, ՔՊ-ն տարիներ շարունակ մեզ խոստանում էր զարգացում, անվտանգություն և խաղաղություն, բայց իրականությունը բոլորովին այլ է: 8 տարվա մեջ 10 տոկոս անգամ չի կազմում Փաշինյանի բերած դրական փոփոխությունները:

Հայաստանը չի կարող կառավարվել թույլ Նիկոլ Փաշինյանով, այս երկրին պետք է ուժեղ առաջնորդություն, հստակ ռազմավարութուն և վստահություն ապագայի նկատմամբ: Հենց այս պատճառով է, որ շատ մարդիկ իրենց հույսը կապում են Սամվել Կարապետյանի հետ, նա մարդ է, ով ստեղծել է մեծ բիզնես, ունի միջազգային կապեր ու գիտի, թե ինչպես բանակցել ու կառուցել ուժեղ տնտեսություն:

Չնայած Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմանների պահպանության՝ ոչ ոք չի կարող խոչընդոտել մեր իրավունքը ունենալ ուժեղ Հայաստան, ոչ ոք չի կարող լռեցնել մեր ժողովրդի ձայնը: Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին ուղարկելու ենք երկարատև և անվերադարձ հանգստի, Հայաստանին պետք է նոր ազգանունով՝ նոր առաջնորդ»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031