Իսրայելի նախարար Սմոտրիչի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերում. JPost

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի որդին վիրավորվել է լիբանանա-իսրայելական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։

Նախարարի որդին, որը ծառայում է իսրայելական բանակում, ստացել է թեթև վնասվածքներ, և նրա կյանքին վտանգ չի սպառնում, նշում է պարբերականը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նրան մաղթել է շուտափույթ ապաքինում։

Դրանից մեկ օր առաջ «Կրոնական սիոնիզմ» ծայրահեղ աջ կուսակցությունը ղեկավարող Սմոտրիչը այցելել էր լիբանանա-իսրայելական սահման և սպառնացել, որ Բեյրութի Դահիա արվարձանը, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը, կարժանանա Խան Յունիսի ճակատագրին։ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող այդ քաղաքը լրջորեն ավերվել է իսրայելական բանակի բազմամսյա ռմբակոծություններից հետո։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930