Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ դրություն է հայտարարվել

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում, հաղորդում է BBC News-ը։ Նախարարությունը զգուշացրել է հրթիռային սպառնալիքների մասին և բնակիչներին կոչ է արել անհապաղ ապաստան գտնելու մոտակա անվտանգ շենքերում։

Բնակիչներին նաև խորհուրդ է տրվել խուսափել պատուհաններից, դռներից և բաց տարածքներից։ Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ արձագանքում է Իրանից եկող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։ ԱՄԷ-ն հայտարարել է, որ այսօր որսացել է վեց իրանական հրթիռ և 131 անօդաչու թռչող սարք։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031