Պուտինը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ ռшզմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։
Զրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ: ՌԴ նախագահը վերահաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ։
Պուտինը հայտնել է, որ մշտական ​​կապի մեջ է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։
Նա հավելել է, որ կշարունակվեն իրանական կողմի հետ շփումները տարբեր խողովակներով։
Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության համար և տեղեկացրել Իրանում իրավիճակի զարգացման մասին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930