Մենք Միացյալ Նահանգներից ստացել ենք Մերձավոր Արևելքում «շահիդներից» պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցության խնդրանք: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրա մասին գրել է Х սոցիալական ցանցում:
«Ես անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու և ուկրաինացի մասնագետների ներկայությունն ապահովելու հանձնարարություններ եմ տվել, որոնք կարող են երաշխավորել անհրաժեշտ անվտանգությունը: Ուկրաինան աջակցում է գործընկերներին, որոնք օգնում են մեր անվտանգությունն ապահովելուն և մեր ժողովրդի կյանքը պաշտպանելուն: Փառք Ուկրաինային»,- նշել է Զելենսկին:
Նշենք, որ «շահիդներ» անվանում են իրանական «Շահեդ» հարձակողական անօդաչու թռչող սարքերին:






































