Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Խուդաթյանն ընդգծել է, որ Ավետիսյանը ոլորտին լավ ծանոթ է, աշխատանքային գործունեությունը սկսել է հենց տարածքային կառավարման ոլորտից և միանշանակ հաջողելու է։

Առնակ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ մեծ պատասխանատվությամբ առաջ կտանի ոլորտային խնդիրները։

Գործակարգավարական խորհրդակցության երկրորդ հատվածում քննարկվել են 2026 թվականի առաջին կիսամյակի առաջնահերթությունները, կատարված և պլանավորված աշխատանքների ընթացքը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930