Մենք հրադադար չենք խնդրում և պատճառներ չենք տեսնում՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու համար․ Արաղչի

Իրանը հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Մենք հրադադար չենք խնդրում և պատճառներ չենք տեսնում, թե ինչու պետք է բանակցենք ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է նա։

Արաղչին խոսել է նաև Հորմուզի նեղուցի մասին։

«Մենք մտադրություն չունենք հիմա փակել Հորմուզի նեղուցը, բայց քանի որ պատերազմը շարունակվում է, մենք կդիտարկենք բոլոր հնարավոր սցենարները»,- հայտարարել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930