Չգիտեմ, թե ՔՊ-ականներն ինչո՞ւ են այդքան ուրախացել, ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանը 50 տոկոսից պակաս է հավաքում. Հայկ Մամիջանյան

Չգիտեմ, թե ՔՊ-ականներն ինչո՞ւ են այդքան ուրախացել, ըստ այս հարցման արդյունքների՝ Փաշինյանը 50 տոկոսից պակաս է հավաքում: Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Եթե Հայաստանի առջև առկա են ահռելի վտանգներ, վտանգված է Մեղրին, Բաքվում քննարկում են ՀՀ-ի սուվերեն տարածքով անցնող ճանապարհի կիլոմետրաժով լայնքը, ես պետք է անհանգստանա՞մ, որ եթե Աստված մի արասցե՝ Հայաստանը դառնա Երևանի չափ, ես կամ մեր քաղաքական ուժը լինենք այդ փոքր տարածքում «առաջին տղան», կներեք, բայց դա մեզ չի հետաքրքրում»,- նշել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ալեն Սիմոնյանը չի հրապարակել ՀՀԿ-ի ու «Պատիվ ունեմ»-ի արդյունքները, Մամիջանյանը շեշտեց՝ 3 ամիս առաջ հրապարակված արդյունքը դեռևս վերջնական չի, ու ինքը չունի բացատրություն, թե ինչու չի հրապարակել, բայց իրականում իրեն այդ վարկանիշն ընդհանրապես չի հետարքրքում: Իր խոսքով՝ իրենց հետաքրքրում է միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը:

«Իրենք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, երբ այդ թվերը բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի՝ Փաշինյանի վիճակը այդքան էլ լավ չի լինում: Մեզ՝ ընդդիմադիրներիս, մնում է մեր սիրելի քաղաքացիներին բացատրել, որ եթե իրենք Հայ Առաքելական Եկեղեցու կողքին են, ապա ավտոմատ Նիկոլ Փաշինյանին դեմ են: Այս հարցումները իմ համար աշխատելու, հնարավորությունների ու ուղղությունների ցույց տվող արդյունքներ են»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հրապարակել էր ամերիկյան IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները։ Ըստ անցկացված հարցումների՝ ՔՊ-ն կհավաքի 29%, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 11%, «Հայաստան» դաշինքը՝ 4%։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031