Ստամբուլում մայիսի 16-ին նախատեսված է երկու եռակողմ հանդիպում՝ ՌԴ-Ուկրաինա-Թուրքիա և Ուկրաինա-ԱՄՆ-Թուրքիա։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։
Այս մասին հաղորդում են Reuters, AFP և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
Մինչ այդ,ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։
Երկու հանդիպումներն էլ կկայանան Դոլմաբախչե պալատում։
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչներին կսպասի տեղական ժամանակով ժամը 10:00-ից։