Ադրբեջանի արձագանքը՝ կապված Ֆրանսիայի մտահոգության հետ․ Հաջիզադե

Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները և նրա երկարամյա հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոյի արտահայտած մտահոգությունների հետ, որոնք վերաբերում են տարածաշրջանում լարվածության առաջացմանը: Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

«Թեև խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքի ավարտը կարևոր իրադարձություն է, դրա ստորագրումը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացում և մասնավորապես, Ֆրանսիայի կողմից արտաքին միջամտության դադարեցում, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Ավելին, մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց գործերով դատաքննության համար խոչընդոտներ ստեղծելը ոչ միայն խոչընդոտում է այդ գործերի կատարմանը, այլև խաթարում է կատարված հանցագործությունների համար պատասխանատվության հարցը», — գրել է նա։

Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ի պատասխան Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանը նշել էր, որ նման երկակի մոտեցումը բացահայտում է Ֆրանսիայի կեղծավորությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930