Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«ԲԴԽ անդամի թեկնածության մասով, եթե Սիրունյանը հանդես է եկել հայտարարությամբ և հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներին նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքը այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի։ Պարզաբանվելուց հետո առիթ կլինի, կխոսենք»,-ասաց Հայկ Կոնջորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին, սակայն քաղհասարակության կազմակերպությունները և ընդդիմությունը կոչ էին արել չեղարկել Սիրունյանի թեկնածության որոշումը և ձեռնպահ մնալ նրան ընտրելուց։ Հայտարարության մեջ նշվել է, որ Ալեքսանդր Սիրունյանը նախկինում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սոցիալական հարթակներում օգտագործել է հայհոյախառն բառապաշար և տարածել է ատելության խոսք։  

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930