Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը զրուցել են տեսակապի միջոցով

Ռուսաստանի և Չնաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը հունվարի 201-ին զրուցել են տեսակապի միջոցով: Այս մասին հայտնում է չինական Xinhua գործակալությունը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը։

Զրույցի բովանդակության մասին դեռ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի չէ նաև, թե արդյոք առաջնորդները քննարկել են Թրամփի երդմնակալության հարցը և նրա նախաձեռնությունները, մասնավորապես՝ Ուկրաինայում պատերազմի ավարտը։

Հանդիպման մեկնարկին, ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած տեսանյութի, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի «տեսակետները համընկնում են այն հարցում, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները խոշոր տերությունների միջև»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031