Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցավ «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 25 երկրի 138 շախմատիստ, այդ թվում՝ 43 գրոսմայստեր։ Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:

Շանթը նաև 14 կետով բարելավեց իր վարկանիշը: Հայաստանից մասնակցում էին նաև Հայկ Մարտիրոսյանը՝ 5.5 միավոր, Տիգրան Հարությունյանը՝ 5 միավոր և Մանուէլ Պետրոսյանը՝ 5 միավոր:

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Անդրեյ Եսիպենկո

2-րդ տեղ՝ Արջուն Էրիգաիսի

3-րդ տեղ՝ Նոդիրբեկ Աբդուսատորով

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930