14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին այսօր 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ «Արաբկիր» ԲԿ-ի պարզաբանմամբ, 14 տարեկան երեխա է մահացել ԲԿ-ում։

«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ « «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնել էին ԲԿ-ից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031