Ցուցարարները հավաքվել են Վրաստանի խորհրդարանի մոտ, Ռուսթավելիում երթևեկությունը կաթվածահար է

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են բողոքելու կառավարության որոշման դեմ, որը չի նախատեսում ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել առաջիկա չորս տարիներին: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Հանրահավաքին միացել են տարբեր բուհերի ուսանողներ, պետծառայողներ, լրագրողներ, որոնց գործընկերները նախօրեին տուժել էին հատուկ նշանակության ուժերի գործողությունների պատճառով: Ակտիվիստները ակցիայի մասնակիցներին մատակարարում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է, եթե ցույցը կրկին ցրվի՝ ռեսպիրատորներ, ակնոցներ, աղի լուծույթ:

Խորհրդարանի մոտ արդեն մոբիլիզացվել է ոստիկանությունը: Ռուսթավելիի կենտրոնական մուտքը փակ է մետաղյա ցանկապատերով։ Օրենսդիր մարմնում ներդրվել է անվտանգության կարմիր մակարդակ։ Շենքը հոսանքազրկված է, ներս են թողնում միայն աշխատակազմի ղեկավարի անցագրերով:

Բավականին մասշտաբային ակցիաներ-երթեր այսօր տեղի են ունենում նաև Զուգդիդիում, Քութայիսիում, Բաթումում, Գորիում և Լագոդեխիում:

Հինգշաբթի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացման և Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու մասին: Այսօր նա փորձել է հանրությանը համոզել, որ իր հայտարարությունը սխալ են մեկնաբանել, իսկ արմատական ընդդիմությունը սկսել է ապատեղեկատվական արշավ, որում ներգրավված է եղել նույնիսկ ԵՄ-ում Վրաստանի դեսպան Պավել Գերչինսկին: Վարչապետը պնդում է, որ իշխանությունները չեն հրաժարվում եվրոպական ուղեգծից, իսկ ԵՄ-ի հետ բանակցությունների վերաբերյալ որոշումը կոչված է երկիրը զերծ պահել դրսի շանտաժից:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031