Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

Հայաստանի կողմից Ադրբեջանին վերադարձված չորս գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։

Տավուշ — Ղազախ հատվածում սահմանազատումն իրականացվեց գարնանը։ Այս պահի դրությամբ կա 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն։ Շուրջ մեկ ամսում Երևանն ու Բաքուն ավարտեցին գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։

Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կիլոմետր է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031