Գործընթացները դատաիրավական համակարգի տիրույթում են. Հարությունյանը՝ Գյումրու զարգացումների մասին

«Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից հետաքրքրվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ է Գյումրիում իշխող ուժը ճնշումներ գործադրում:

Մանրամասնելով լրագրողն ասաց. «Նախ Բալասանյանների ընտանիքի հետ կապված քրեական գործը՝ Սև բերդի հետ կապված, դրանից համանուն խմբակցության, այդ թվում՝ նաև քաղաքապետի պաշտոնից հրաժարումը»:

Ըստ լրագրողի՝ կա մեկնաբանություն, որ իշխանությունը փորձում է ճնշումներով վերցնել մանդատը, ինչին Հարությունյանն արձագանքեց, որ դրանք սխալ մեկնաբանություններ են, նման բան չկա:

«Եթե իշխանությունը նման մտադրություն ունենար, վերջին 3 տարիներին ՏԻՄ ընտրությունների ժամանակ շատ ավելի այլ միջոցներ կձեռնարկեր, որը չի ձեռնարկել: Շատ ավելի հեշտ է նախընտրական փուլերում դա իրականացնել, քան հետընտրական: Ճնշումները, ընտրությունների կեղծումը և այդպիսի գործելաոճը մեզ բնորոշ չէ, և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, բացառապես դատաիրավական համակարգի տիրույթում են կամ քաղաքական»,- ասաց Հարությունյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930