Եվրո-2024. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների միջև։

Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի թիմի։

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակիցների դարպասի բանալին։ Միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ ֆրանսիացիների կազմում հաղթանակ պարգևեց Ռանդալ Կոլո Մուանին, որի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Վերտոնգենը։

Քառորդ եզրափակիչում ֆրանսիացիների մրցակիցը կլինի Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հաղթողը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031