Լոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների և տեղի տնտեսվարողների հետ։ Այդ մասին հայտնում է Լոռու մարզպետի աշխատակազմը:

Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ:

Մարզպետ Արամ Ղազարյանը նրանց տեղեկացրել է աղետի գոտու բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին:

Մարզպետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարկվեն՝ ուղղված ինչպես բնակիչներին, այնպես էլ՝ տնտեսվարողներին։

Քանի որ արդեն գործարկվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը, մարզպետը բնակիչներին հորդորել է նաև զգոնություն ցուցաբերել։

Քաղաքացիներն իրենց շնորհակալությունն են հայտնել ամենօրյա հոգածության և աջակցության լայնածավալ աշխատանքների համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30