Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան

Թուրքիան և Եգիպտոսը մշտապես համակարգում են Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելուն ուղղված ջանքերը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ամփոփելով Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները:

«Մենք մանրամասն քննարկել ենք Գազայում ստեղծված բարդ իրավիճակը և այն ջանքերը, որոնք կարող են ձեռնարկվել հումանիտար օգնություն հասցնելու ուղղությամբ: Մենք Եգիպտոսի հետ շուրջօրյա համակարգում ենք այդ հարցի շուրջ գործողությունները», — ասել է Ֆիդանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031