Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք` այդ կազմակերպությունը պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է. Ալեն Սիմոնյան

Երբ-որ ժամանակ եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ մենք հետո նորից հույս հայտնեցինք, որ մեզ կպաշտպանեն․ հետո մեզ նորից խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի գան և «փրկեն» ՀՀ-ն։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որևիցե մեկը Ռուսաստանի դեմ կամ որևիցե մեկի դեմ որևիցե բան չի անում։ Ամեն ինչ այնքան պարզ է, որ մանկապարտեզի երեխան կարա բացատրի։

Մենք ունեինք ընկեր, դաշնակից, որը մեզ պետք է պաշտպաներ։ Ավագ եղբայր, ինչպես իրենք սիրում են ասել, որը, որ երբ-որ ժամանակը եկավ պաշտպանելու մեզ՝ չպաշտպանեց։ Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ։

Մենք հետո էլի հույս հայտնեցինք, որ մեզ կպաշտպանի՝ մտածելով, որ գուցե պահ ա ստացվելա։ Հետո մեզ նորից խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի գան և «փրկեն» ՀՀ-ն»,– ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․

«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է»,– ասաց Սիմոնյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031