Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը, լուսադեմին ժամը 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքներն առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Երևանում մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Մարզերում մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, մարտի 27-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930