Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ կլինի անձրև։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4, 19-ի ցերեկը՝ ևս 3-5 աստիճանով։

Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերն` առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031