Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն

Հայաստան է ժամանել Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, քիքբոքսինգի բրազիլացի լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն։

55-ամյա բրազիլացին փետրվարի 27-ից մարտի 1-ը սեմինար կանցկացնի Երևանի «Օլիմպավան» սպորտային համալիրում։ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևան է ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի հրավերով, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիսկո Ֆիլիոն Կիոկուշին կարատեով սկսել է զբաղվել 10 տարեկանից, իսկ 6,5 տարի անց ստացել է սև գոտի։ Անցկացրել է 100-ից ավելի մենամարտ Բրազիլիայում և Ճապոնիայում, նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։ 1997 թվականին Ֆրանսիսկո Ֆիլիոն նորամուտն է նշել նաև K-1-ում և դարձել քիքբոքսինգի ամենահայտնի մարզիկներից մեկն աշխարհում։ Նա Ճապոնիայում երկու անգամ նվաճել է K-1-ի Համաշխարհային Գրան պրիի հաղթողի կոչումը։ 2004 թվականին մարզիկի կարիերան ավարտելուց հետո ակտիվորեն զբաղվում է Կիոկուշին կարատեի զարգացման գործընթացով։ Նա այդ մարզաձևի ղեկավարն է Բրազիլիայում ու Հարավային Ամերիկայում։

Ֆրանսիսկո Ֆիլիոն մարզել է անվանի մարտիկների, այդ թվում՝ UFC-ի Փառքի սրահի անդամ Վիտոր Բելֆորդին։ 2012-ին եղել է բրազիլացի հանրահայտ մարտիկի մարտավկան խառը մենամարտերի UFC-ում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728