Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) չորեքշաբթի մերժել է վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու երկու առաջարկ, որոնք ներկայացրել էին աջ և ձախ ընդդիմությունը։
Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ աջակողմյան «Ազգային միավորումը» և ձախակողմյան «Չհնազանդվող Ֆրանսիան», երկուշաբթի երկու առաջարկ ներկայացրեցին՝ կոչ անելով Լեկորնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու՝ մինչև 2035 թվականը կառավարության էներգետիկ ռազմավարության հետ իրենց տարաձայնության պատճառով։
«Քանի որ անհրաժեշտ մեծամասնությունը չի ապահովվել, անվստահության առաջարկը չի ընդունվել»,- կաբինետը իշխանությունից հեռացնելու երկրորդ առաջարկի քննարկումից հետո հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Քրիստոֆ Բլանշեն։ Ազգային ժողովի նիստն ուղիղ հեռարձակվել է պալատի Х սոցիալական ցանցի էջում։






































