Կառավարությունը ֆինանսական հատկացումներ տվեց ԱԺ ընտրություններին մասնակցած մի շարք կուսակցությունների

Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» որոշման նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով սահմանվում է Ազգային ժողովի աշխատակազմին հատկացված միջոցների բաշխումը՝ ըստ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում օրենքով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների։
Ըստ հավելվածի՝ 2026 թվականի պետական բյուջեից կուսակցություններին նախատեսված է ընդհանուր առմամբ 520 մլն դրամ աջակցություն (տարեկան կտրվածքով)։

Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 268 մլն դրամ, «Հայաստան» դաշինքին՝ 163 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն դրամ։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ նախագիծը բխում է գործող օրենսդրությունից և ուղղված է խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած քաղաքական ուժերի գործունեության ֆինանսական ապահովմանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728