Մայիսի 21, Լոս Անջելես, «GLOBAL PRESTIGE AWARDS 2026» մրցանակաբաշխություն. «Պրեստիժ Մեդիա»-ն նվաճում է նոր բարձունքներ. (տեսանյութ)

Վենետիկ, Դուբայ, Փարիզ և այժմ՝ Լոս Անջելես… 2026 թվական, մայիսի 21 «Թագլյան համալիր»

«Պրեստիժ Մեդիա»-ն Գլենդելի քաղաքապետարանի աջակցությամբ առաջին անգամ աշխարհի ամենահայաշատ համայնքներից մեկում՝ Լոս Անջելեսում՝ կիրականացնի «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխություն 2026-ը՝ արժևորելով առաջնորդությունը, նորարարությունը և համաշխարհային ազդեցությունը։
Իրենց ստեղծագործական մտքով և տաղանդով աշխարհը նվաճած հայերի հաջողության պատմություններն այս անգամ կհնչեն Հրեշտակների քաղաքում, որը հաճախ անվանում են Փոքր Հայաստան։ Փոքր Հայաստան՝ հայկական մեծ հետքով։

PRESTIGE միջազգային մրցանակաբաշխությունը միավորում է ժամանակակից աշխարհի ամենակարևոր ոլորտների լավագույններին, ովքեր իրենց ամենօրյա նվիրվածությամբ պտտեցնում են ժամանակի անիվը՝ հօգուտ համայն մարդկության։

PRESTIGE միջազգային մրցանակաբաշխությունը հավատի և արժեքների միասնության հրավառություն է, որի ամենապայծառ կետում Հայաստանն է՝ առանց սահմանների։

Հայկական սփյուռքի գերազանցության, տնտեսական և բիզնես նվաճումների մրցանակներ.

PRESTIGE միջազգային մրցանակաբաշխություն 2026, Լոս Անջելես։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930